Ա1+-ը գրում է․ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին հրավիրել դատարան եւ հարցաքննել. այսօր նման միջնորդություն է ներկայացվել Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում։
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբայրը՝ Արարատ Խանդոյանը, հայտարարությամբ հանդես է եկել, քանի որ վկա ոստիկան Արման Ասլանյանը իր ցուցմունքում նշել է, թե Փաշինյանը հուլիսի 20-ին ներկա է եղել Խորենացի փողոցում տեղի ունեցած միջադեպին: Հենց նույն օրն էլ Արարատ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար:
Ըստ կապիտան Արման Ասլանյանի՝ ինքն ականատես է եղել՝ ինչպես է Արարատ Խանդոյանը ձեռքերով եւ ոտքերով հարվածում ոստիկաններին: Այդ օրը նա իր տեսադաշտում է պահել Արարատ Խանդոյանին, բայց չէր հիշում, որտեղից եւ որ ժամին էր նրան բերման ենթարկել:
Դատավոր Մնացական Մարիտիրոսյանը որոշել է բավարարել միջնորդությունը՝ միաժամանակ համաձայն չլինելով գնահատականի հետ։
Արման Առաքելյանի մասով դատական նիստը կշարունակվի փետրվարի 6-ին, Իսկ Արարատ խանդոյանի մասով՝ փետրվարի 9-ին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր ակքյում