▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Միկա Բադալյանը հայտնել էր, որ առկա է եղել հայ-ադրբեջանական նոր պատերազմի կազմակերպման մասին պայմանավորվածություն, և այդ պատերազմը պետք է կանգնեցվեր ԵՄ-ի կողմից»

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Միկա Բադալյանի առևանգման հետ կապված հրապարակվեց, որ նրան և ռուսական «Սպուտնիկ ռադիոկայանի» թղթակցին տարել են քննչական կոմիտե, իբրև թե, զենքի առևտրի կասկածանքով։
Իրականում սրա հետևում այլ խորքեր կան։
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 5-ին Միկա Բադալյանը հարցազրույց էր տվել «Սպուտնիկ ռադիոկայանի» Եվգենի Պրիմակովի հեղինակային հաղորդմանը և արել հետաքրքիր բացահայտումներ առաջիկա հնարավոր պայմանավորված պատերազմի մասին:
Մասնավորապես, հաղորդման ժամանակ Միկա Բադալյանը հայտնել է, որ առկա է եղել հայ-ադրբեջանական նոր պատերազմի կազմակերպման մասին պայմանավորվածություն, և այդ պատերազմը պետք է կանգնեցվեր ԵՄ-ի կողմից` ստվերելով ռուսական տարածաշրջանային դերը: Հիշենք, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը պետք է ժամաներ Հայաստան, հետո լուրը կորավ։
Քանի որ Միկա Բադալյանին հասու է դարձել այս տեղեկությունը, և նա հրապարակել է դա, հավանաբար, հանցավոր պայմանավորվածությունը չեղարկվել է, և տղաների առևանգումն անմիջականորեն կապված է այս տեղեկատվության տարածման և դավադիր պլանների որոշակի հանրայնացման հետ:
Նկատենք, որ Ռուսաստանի պաշտոնական և տեղեկատվական ամբողջ դաշտը ակտիվ գործի է անցել, ՌԴ դեսպանությունն է հայտարարություն տարածել և դատապարտել Միկայի առևանգումը։
Գրեթե վստահ եմ, որ Հայաստանի քաղաքական իշխանությունը ամեն դեպքում այնքան համարձակություն չունի սեփական եփած բորշը մարսելու։ Առաջիկա ժամերի կամ օրվա ընթացքում մի որևէ պատճառաբանությամբ բաց կթողնեն Միկային, կասեն, թե սխալմունք է եղել։

Թարմացված․ Հայաստանում ՌԴ դեսպանատունը հայտարարել է, որ մտահոգված է բլոգեր Միկա Բադալյանի և «Սպուտնիկ Արմենիա» ռադիոյի սյունակագիր Աշոտ Գևորգյանի ձերբակալությամբ և քայլեր կձեռնարկեն՝ կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու համար։

«Դեսպանատունը տեղյակ է ռուսամետ բլոգեր և ակտիվիստ Մ. Բադալյանի, «Սպուտնիկ Արմենիա»-ի սյունակագիր Աշոտ Գևորգյանի ձերբակալության մասին։ Տվյալ լրատվական գործակալության հետ գտնվում է կապի մեջ։ Ուշադիր հետևում է իրավիճակի զարգացմանը։

Մտահոգված ենք ձերբակալվածների ճակատագրով, կձեռնարկենք քայլեր՝ կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- նշվում է հայտարարության մեջ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին