▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միլիարդատեր Սարկիսովը հայտարարել է, որ ադրբեջանցիները հրաժարվել են փոխհատուցումից

Ռուսաստանաբնակ հայազգի միլիարդատեր, «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերության համասեփականատեր Նիկոլայ Սարկիսովը հայտնել է, որ ադրբեջանական բիզնեսի ներկայացուցիչները հրաժարվել են փոխհատուցում ստանալ Մոսկվայում հայ և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների միջև բախումների ընթացքում հայերի կողմից ադրբեջանական բիզնեսին պատճառված վնասի համար։

Հայտարարությունը հրապարակվել է Սարկիսով ընտանիքի և «Հայերի ժողով»-ի անունից:

«Այս առաջարկը մնում է ուժի մեջ, և մենք չենք հրաժարվի դրանից»,-նշել է Սարկիսովը։ Ավելի վաղ՝ Սարկիսովն իր հայտարարության մեջ, մասնավորապես, նշել է, որ նա ամաչում է նրանց համար, ովքեր «իրենց ազգայնականության բարբարոսական դրսևորումն են իրականացրել հայրենիքից հեռու՝ ծեծելով կամ սպանելով մարդկանց, պարզապես այն պատճառով, որ նրանք այլ ազգություն ունեն»:

«ՌԵՍՈ»-ի համասեփականատերը պատրաստակամություն էր հայտնել՝ փոխհատուցել Մոսկվայում ադրբեջանական բիզնեսին հասցված վնասը:

Կարդացեք նաև՝ Հայազգի միլիարդատեր Սերգեյ Սարկիսովը կփոխհատուցի ադրբեջանական բիզնեսին պատճառված վնասները. РБК

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին