▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մինչև Չեխիայի դեսպանը ԱՄՆ դեսպան էի. Հայկ Մարության

Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանն ավագանու նիստում քաղաքապետ Հայկ Մարությանին խնդրեց մեկնաբանել նրա հրաժարականի և Չեխիայում ՀՀ դեսպան նշանակվելու մասին մամուլում տարածված լուրերը:

«Նախ ասեմ՝ հրաժարական չեմ տալու: Ունեմ տված խոստումներ ժողովրդին, որոնք հերթով կատարելով գնում եմ, և քանի դեռ բոլոր խոստումները կատարված չեն, ես այստեղ եմ և կատարում եմ դրանք՝ ձեզ հետ միասին»,- ասաց Մարությանը: Նա անդրադարձավ նաև դեսպան նշանակվելու մասին լուրերին.

«Չեխիայից առաջ ԱՄՆ-ում դեսպան էի, հիմա էլ պատրաստվում եմ Ճապոնիայում նշանակվել... Գիտեք՝ ամենասարսափելին այդ դեսպանների վիճակն է, որոնք կարդում են այդ լուրերը... Ճապոնիայի մասով կատակ էր»,- նշեց Երևանի քաղաքապետը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին