▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մինչև հիմա մարդիկ տարբեր ապրանքանիշի սպորտային կոշիկներին բոթաս են անվանում

 

Գործի բերումով «դիրքավորման» վերաբերյալ հոդված եմ մշակում: Ճիշտ է, հիմի տենց վատություն չեմ անի Ձեզ ու ամբողջ հոդվածը չեմ տարածի ստատուսով, բայց կցանկանամ կիսվել ամենահանրամատչելի, հետաքրքիր ու ոչ նեղ մասնագիտական հատվածներից մեկով:

Գիտակցությունը գրավելու ամենակարճ ճանապարհը

Ինչը հիմա կներկայացնենք բնականաբար դոգմա չէ: Թեմայի շուրջ տարբեր կարծիքներ ու վերլուծություններ կան: Հոդվածի այս մասում մենք կխոսենք Էլ. Ռայսի և Ջ. Տրաուտի մոտեցման մասին: Ըստ նրանց մարդու գիտակցությունը գրավելու ամենակարճ ճանապարհը առաջինը լինելն է: Նրանք վերոգրյալ միտքը հիմնավորում են այսպես.

Ի՞նչ է այն մարդու անունը, ով առաջին անգամ եղավ Լուսնի վրա: Հիմնականում բոլորը գիտեն' Նիլ Ամսթրոնգ, իսկ ի՞նչ է երկրորդ մարդու անունը:

Ո՞րն է աշխարհի ամենաբարձր լեռը: Շատերը գիտեն' Ջոմոլունգմա-Էվերեստ: Իսկ ո՞րն է երկրորդը:

Առաջին մարդը, առաջին սերը, առաջին կազմակերպությունը... նրանք երբ դիրքավորվում են մեր գիտակցության մեջ, հետո շատ դժվարությամբ են մոռացվում:

Kodak-ը լուսանկարչության բնագավառում, Xerox-ը պատճենահաման, Coca-ն կոլաների մեջ մեր համար եղել են առաջինը:


Իմ կողմից կցանկանամ այս շարքին ավելացնել նաև Botas-ը: Յուրաքանչյուր հայ կվկայի, որ բավական դժվար կլինի մեր բնակչության գիտակցության միջից սպորտային կոշիկի N 1 ասոցիացիայի տեղը խլել բոթասի ձեռքից: Մինչև հիմա մարդիկ տարբեր ապրանքանիշի սպորտային կոշիկներին անվանում են բոթաս: Ամեն ինչ շատ պարզ է. այն եղել է առաջինը և դիրքավորվել է մարդկանց գիտակցության մեջ որպես առաջինը:

Մեր ուսանողները գրեթե ամեն օր գնում են «Xerox» անելու, բայց իրականում շատ հաճախ օգտվում են այլ ապրանքանիշի պատճենահանման սարքերից: Ամեն դեպքում նրանք շարունակելու են ասել, որ գնում են «Xerox»անելու:

Ուզու՞մ եք դիրքավորվել որևէ լսարանում այպես, որ շատ դժվար լինի Ձեզ մոռանալը... պարզապես եղե'ք առաջինը:

 

Տարոն Պարսամյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին