«Կառավարությունում աշխատանքը գրեթե կազմալուծված է, վարչապետ Կարեն Կարապետյանի թիմը դեպրեսիայի մեջ է, քանի որ մինչև վերջին պահը հույս էին փայփայում, որ Սերժ Սարգսյանը հավատարիմ կմնա իր խոստմանը և Կարեն Կարապետյանին կնշանակի վարչապետ: Իսկ Կարապետյանի խոսնակի պատասխանը «Ժողովուրդ» թերթի լրագրողի հարցին, թե վարչապետը ցանկություն ունի շարունակելու աշխատել, և դրան հետևած պատասխանը՝ «Չեմ քննարկել այդ հարցը: Ինձ թվում է՝ հաշվի առնելով այն ծրագրերը և մատնանշած բարեփոխումները, որ իրականացնում է կառավարությունը, ենթադրությունները Դուք կարող եք անել», ՀՀԿ-ում բուռն քննարկումների տեղիք է տվել: Ոմանք դրա տակ Կարեն Կարապետյանի թիմի նեղացածության անթաքույց դրսևորում են տեսել, մյուսներն էլ պնդում են, թե սա խոսում է խոսնակի ոչ պրոֆեսիոնալիզմի մասին: «Ինչպես կարելի է նման մեկնաբանություն տալ, եթե նախագահն արդեն ասել է, որ կհամաձայնի վարչապետ առաջադրվել մի պայմանով՝ ավելի շատ ժամանակ կհատկացնի երիտասարդներին փորձը փոխանցելու գործին:
Այս մեկնաբանությունը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել Կարեն Կարապետյանի համար, համենայնդեպս՝ ինձ դա դուր չեկավ»,- ասաց մեր զրուցակից ՀՀԿ-ականը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: