Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Միքայել Մինասյանը շնորհավորել է նորանշանակ դեսպան Կարեն Նազարյանին պարտականությունները ստանձնելու կապակցությամբ:
Այս մասին Միքայել Մինասյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:
Նրա գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Հայաստանի ամենափորձառու դիվանագետներից Կարեն Նազարյանն այսօր ստանձնեց Սուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պարտականությունները:
Համոզված եմ, որ պարոն Նազարյանի երկարամյա փորձի, նվիրվածության ու ջանքերի արդյունքում հայ-վատիկանյան բարեկամությունն ավելի կամրապնդվի: Ժամանակն ու անձինք փոփոխական են, իսկ արված գործը, ռեալ արդյունքն ու լավ ավանդույթները մնայուն արժեք են:
Վստահ եմ՝ լավագույն ավանդույթները կպահպանվեն, և առաջիկայում բազում նոր ձեռքբերումների ականատեսը կլինենք:
Շնորհավորում եմ, պարո՛ն դեսպան և բարի երթ եմ մաղթում»: