▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միրզոյանը թարմացնում է «Նիկոլ Փաշինյանը հիմա՞ր է, թե՞ դավաճան» թեմայով բանավեճը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

/filemanager/uploads/2021/05/week-1/AJ.jpg

«Արարատ Միրզոյանը թարմացնում է «Նիկոլ Փաշինյանը հիմա՞ր է, թե՞ դավաճան» թեմայով բանավեճը
Սերգեյ ԼավրովԱրարատ Միրզոյան համատեղ ասուլիսի ժամանակ վերջինս սրտնեղել է, որ Թուրքիան նախապայմանով է խոսում Հայաստանի հետ։
Ըստ Միրզոյանի՝ թուրքական կողմը հարաբերությունների կարգավորումը պայմանավորում է հայադրբեջանական հարաբերություններով։
Միրզոյանը ճիշտ է գնահատում Թուրքիայի վարքագիծը, բայց չէ՞ որ Թուրքիան նախքան հայթուրքական շփումն էր այդ մասին խոսում։ ՀՀ իշխանությունները նո՞ր են լսել Էրդողանի, Չավուշօղլուի, մյուսների հայտարարությունները։


Մեր բոլոր զգուշացումներին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Ռուբեն Ռուբինյանը և մյուսները չնկատելու էին տալիս Թուրքիայի հայտարարությունները և շուտասելուկի պես կրկնում էին «հայթուրքական հարաբերությունների կարգավորումն առանց նաախապայմանների է» նախադասությունը։
Մենք բազմիցս առիթ ունեցել ենք նշելու, որ հայթուրքական «երկխոսությունն» իրականում հայթուրքադրբեջանական է, և որ Թուրքիան չի էլ թաքցնում, որ միայն ադրբեջանական պահանջները (Ղարաբաղի ճանաչում Ադրբեջանի կազմում, Զանգեզուրի միջանցքի տրամադրում) բավարարելուց հետո կարող են կարգավորվել հայթուրքական հարաբերությունները (չհաշված՝ թուրքական նախապայմանները Հայոց ցեղասպանության ու այլ թեմաներով)։

Մեզ ասում էին, որ հանգիստ եղեք, նախապայման չկա։ Մեզ ասում էին, որ Թուրքիայից դրական ազդակներ են գալիս։ Մեզ ցույց էին տալիս Թուրքիայի հայտարարությունն «առանց նախապայմանների» հարաբերություն կարգավորելու մասին և փափուկ բարձ դնում ՀՀ քաղաքացիների գլխի տակ։ Իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցները խաբում էին։ Խաբում էին ամենալկտի ձևով ու շատ հստակ նպատակով։ Հանուն սեփական շահի իրենց պետք էր թուրքադրբեջանական օրակարգով գործընթացի մեջ մտնել, և իրենք մտան՝ ստորադասելով Հայաստանի ու Արցախի շահերը։

Մենք ահազանգում էինք, որ մի կողմից Թուրքիան հայտարարում է Հայաստանի հետ առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին, բայց մյուս կողմից՝ զուգահեռաբար վավերացնում է Ադրբեջանի հետ Շուշիում կնքած հակահայկական հռչակագիրը և բացահայտորեն խոսում նաախապայմանների լեզվով։
Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, ՔՊական պատգամավորները մերժեցին մեր նախաձեռնությունը։ Թուրքիայի ու Ադրբեջանի խորհրդարաններում Շուշիի հռչակագրի վավերացման կապակցությամբ բերված ՀՀ ԱԺ հայտարարության մեր առաջարկած նախագիծը Փաշինյանը չընդունեց՝ հիմնավորելով, որ Թուրքիայի հետ առանց նախապայմանի հարաբերություն է կարգավորվում, խաղաղություն է հաստատվում և չարժե նման հայտարարությամբ խանգարել դրական երկխոսությանը։ Սա նիկոլենց հերթական բլեֆն էր։ Փափուկ բարձ դնելու հերթական քայլը։

Հիմա սրանք խոսում են այն մասին, որ Թուրքիան Ադրբեջանով է պայմանավորում հայթուրքական գործընթացը, ինչը նախապայման է և ապակառուցողական։ Միրզոյանը հիշեցնում է «Քշի Թուրքիա» թեմայով հայտնի անեկդոտի հերոսին, ով նոր է իմացել, որ 1915թ ցեղասպանություն է եղել ու թուրքերն են մարդասապանի դերում եղել։
Եթե Միրզոյանը, իր ղեկավարը և մյուսները նոր են բացահայտել, որ Թուրքիան՝
նախապայմանների լեզվով է խոսում,
հայադրբեջանական հարաբերություններով է պայմանավորում սահմանների բացումն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումը,
ապակառուցողական է,
ապա դա վկայում է օրվա իշխանությունների դիլետանտության, անգրագիտության մասին։
Իսկ եթե նիկոլենք շատ լավ ֆիքսել են թուրքական նախապայմանները, հասկացել են, թե ինչն ինչոց է, բայց այդուհանդերձ մտել են թուրքադրբեջանական օրակարգի մեջ, ապա դա արդեն այլ խոսակցության թեմա է և այլ հոդված։

Լավրովի ներկայությամբ թուրքերից բողոքելով՝ Միրզոյանը փորձեց հիմնավորել Նիկոլ Փաշինյանի դիլետանտության, արտաքին քաղաքականությունից ու դիվանագիտոթյունից ոչինչ չհասկանալու վարկածը։ Թերևս, իրենք էլ են հասկանում, որ ավելի լավ է կասկածվեն հիմարության, այլ ոչ թե դավաճանության համար։
Թե իրականում ինչի հետ գործ ունենք, քաղաքական «հերձումը» ցույց կտա»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին