▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միշտ բարի, քնքուշ, հոգատար ու կենսուրախ․․․Արմինե Հովհաննիսյանի ծննդյան օրն է

Այսօր հինգ զավակների՝ Կարինի, Տարոնի, Վանի, Շուշիի և Արմենի մայր Արմինե Հովհաննիսյանի ծննդյան օրն է։

Արմինեն և Րաֆֆի Հովհաննիսյանը նաև երջանիկ տատիկ-պապիկ են և չնայած ազգանվեր բազմազբաղ հասարակական ու հանրային  գործունեության  մեծ սիրով զբաղվում են նաև իրենց թոռնիկի դաստիարակմամբ։ 

Իսկ Արմինեի գործերի ու դրանց օգտակար արդյունքների մասին շատերը գիտեն հատկապես Հովհաննիսյանների կողմից հիմնադրված Օրրան  հասարակական-բարեգործական   կազմակերպությունից, որն ամեն  օր Երևանի և Վանաձորի կենտրոններում տաք սնունդ և սոցիալական տարբեր ծառայություններ է  տրամադրում հարյուրավոր երեխաների, նաև՝ միայնակ տարեցների։ 

Չնայած աշխատանքային ծանրաբեռնվածությանն ու երբեմն հոգսառատ գործունեությանն՝ Արմինե Հովհաննիսյանը միշտ   բարի է, քնքուշ, հոգատար ու կենսուրախ․․․Ու հենց իր այդ կերպարով է նաև դրական լիցքեր հաղորդում ընկերներին, շրջապատին, ընտանիքին,  ծանոթ՝ նաև  անծանոթ մարդկանց, ովքեր հաճախ են պարզապես փողոցում մոտենում  ու շնորհակալություն հայտնում նրան՝ Հայաստանում ավելի քան երեսուն տարի  կատարած ազգանվեր ու հանրօգուտ աշխատանքի համար։

Իր հարցազրուցներից մեկում Արմինե Հովհաննիսյանը նշել է, որ աղոթում են, որ մի օր «Oրրան»-ը  փակվի որպես բարեգործական կազմակերպություն եւ դառնա մշակութային կենտրոն՝ երեխաների ու մեծերի համար:

Հավելենք, որ 1993 թվականից Արմինե Հովհաննիսյանը նաև  կիրառական տնտեսագիտության և գործարարության տարրական կանոններ կրթող  «Հայաստանի պատանեկան նվաճումներ»  կազմակերպության գործադիր տնօրենն է։

Շնորհավորում ենք Արմինե Հովհաննիսյանին՝ ծննդյան տարեդարձի առիթով և ցանկանում նորանոր հաջողություներ կյանքում, աշխատանքում և ընտանիքում՝ նաև առաջարկում ենք դիտել նրա հետ տարբեր զրույցներ՝ Asekose.am-ի արխիվից։

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝ 

Ուժեղ կին չեմ... պարզապես Րաֆֆին ինձ խրախուսում է. Արմինե Հովհաննիսյան

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին