▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մնացական Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել

Հունվարի 15-ին Գյումրիում տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակից Մնացական Ալեքսանյանն այսօր հրավիրվել է Շիրակի մարզի քննչական բաժին: Փաստաբան Հայկ Հարությունյանն «Ազդարար» լրատվականին տեղեկացրել էր, որ իրենք չգիտեն թե ինչի համար է Մնացականը քննչական բաժին հրավիրվել: Հայկ Հարությունյանը հավելել էր, որ հնարավոր է կիրառված խափանման միջոցն է վերացվելու կամ մեղադրանք է առաջադրվելու, քանի որ, ըստ օրենքի, 7 օրից ավել ազատության մեջ մնալ չի կարող կասկածյալի կարգավիճակ ունեցողը:

Մոտ մեկ ժամ անց «Ազդարար» լրատվականին Մնացական Ալեքսանյանի հայրը` Մարտիրոս Ալեքսանյանը փոխանցեց, որ Մնացականին մեղադրանք է առաջադրվել 258 հոդվածի 4-րդ մասով` որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրությունը չբացակայելու մասին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին