Aysor.am-ը ներակայացրել է տեսանյութ ՀՀ Ազգային ժողովում սկանդալային հայտարարութամբ աչքի ընկած Մոլդովան ներկայացնող փաստաբան Աուրելիա Գրիգորիուի մասին : Վերջինս երևանյան համաեվրոպական խորհրդաժողովի ավարտից հետո հրաժարվել է լքել Երևանը մոլդովական պատվիրակության հետ: Այս մասին հայտնել են «Ani Plaza» հյուրանոցի աշխատակիցները, որտեղ էլ մնում էր Աուրելիա Գրիգորիուն:Տեղեկատվության համաձայն, այսօր Երևանի ժամանակով 12:06-ին Գրիգորիուն հանձնել է իր սենյակը և Հայաստանում Ռումինիայի դեսպան Կրինա Ռոդեքս Պրունարիու և մեր երկրում Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչության աշխատակցի ուղեկցությամբ բարձր տրամադրությամբ լքել է հյուրանոցն ու մեկնել անհայտ ուղղությամբ: Այս ամենը ֆիքսվել է հյուրանոցի տեսախցիկներով:
Հիշեցնենք հուլիսի 4-ին Ազգային Ժողովում միջազգային խորհրդաժողովի շրջանակում իր ելույթի ժամանակ Մոլդովան ներկայացնող փաստաբան տիկին Աուրելիա Գրիգորիուն ելույթ է ունեցել ի պաշտպանություն Արդբեջանի, Հայաստանը համարելով «ագրեսոր» երկիր: