Երգչուհի Եվա Ռիվասը իր միկրոբլոգում գրում է.
Հունվարի 12-ին Գյումրիում ռուս զինվորը գնդակահարեց քնած ընտանիքի: Նա սպանեց 6 մարդու, որոնց թվում նաև 2 տարեկան երեխայի: Նա սվինահարեց 4 ամսական երեխային, սակայն վերջինս ողջ մնաց… միայն Աստծուն է հայտնի, թե ինչի համար վճարեցին անմեղ մարդիկ, ինչով նրանք արժանացան նման դաժան ճակատագրի: Մոմ վառեք, խնդրում եմ, յուրաքանչյուրդ այդ դժբախտ ընտանիքի համար, որ թեկուզ նրանց հոգիները երկնքում ավելի լավ լինեն, քան երկրում էին: Թող Աստված պահպանի այդ խեղճ երեխայի կյանքը: Ես կաղոթեմ նրա համար: Այնքան շատ բան կա ասելու, սակայն բառեր չեն բավականացնում այն բանի համար, որ նկարագրեմ զգացումներս, որ ես ապրել եմ այդ սարսափելի դեպքի պատճառով: