Այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը անդրադաձավ երեկ Մոսկվայում կատարված 2 հայերի սպանությանը.
«Երեկ Մոսկվայում սպանվել է Ձկնկուլ անվամբ Արմեն Իսրայելյանը, ով ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի խմբի նախկին անդամ էր և Ալեքսանյանի կողմից ահաբեկումներ, առևանգումներ և այլ ծանր հանցանքներ կատարելու մասին հայտարարությունների հեղինակ և այդ հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործի վկա: ՀՔԾ-ն Իսրայելյանի գործը 1 շաբաթ առաջ կարճել է, ինչը ՀՔԾ-ի և Հայաստանի իրավական համակարգի ծախու լինելու ապացույց է: Ակնհայտ է, որ Իսրայելյանին Մոսկվայում վերացրել է վարձու մարդասպանը և տեղի ունեցածի վերլուծությունը բերում է ուղիղ ՀՀ ԱԺ»: