▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մտավորականները խնդրում են փոխել ՀՀ խորհրդանիշները՝ օրհներգը, զինանշանը եւ դրոշը

Հայ մտավորականությունը գործի է անցել: Դե, գիտեք, պալատի դիրեկտիվներով առաջնորդվող մտավորականությունը այս անգամ էլ ի կատարումն Սերժ Սարգսյանի հանձնարարականի, նստել ու նամակ է գրել Սերժ Սարգսյանին:
Մտավորականները խնդրում են փոխել ՀՀ խորհրդանիշները՝ օրհներգը, զինանշանը եւ դրոշը:
Շատ երջանիկ է մեր մտավորականությունը, քանի որ վերադառնում ենք սովետ, ուրեմն՝ պետք է անկախ երկրի խորհրդանիշները եւս վերափոխվեն ու հիշեցնեն սովետի շրջանը:
Հավանաբար, ,,Մեր հայրենիքը,, կփոխեն խաչատրյանական տարբերակով, որը ՀԽՍՀ-ի օրներգն էր: Տարիներ առաջ նման փորձ արվեց, սակայն հանրային ճնշման միջոցով այդ փորձը ձախողվեց:
Իսկ Եռագույնի վրա ուզում են խաչ ավելացնել:
Էս երկիրը լրիվ խաչերի ու սըբխեչների մեջ է, բայց էլի քիչ են համարում:
Մի խոսքով՝ հայ մտավորականությունը վերջապես ,,լուրջ,, զբաղմունք է գտել....
Ի դեպ, ստեղծագործական միությունների նախագահների աթոռներին ցմահ նստածները, որ 23 տարի ատամներով պահում էին այդ դարն ապրած ստալինյան կառույցները, երեւի մի բան գիտեին, էլի: Համոզված էին, որ գալու է օրը եւ մենք նորից հայտնվելու ենք իրենց սիրելի սովետում...


Լրագրող Կիմա Եղիազարյան


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին