▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մտավորականներից ովքեր են պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Հայաստանի Հանրապետության մտավորականների առաջին հավաքի մասնակիցները, արտահայտելով երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրենց մտահոգությունը, հայտարարում են.

1. Երկրի ծանրագույն իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է գործող վարչակարգը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ով այլևս անկարող է հայրենիքի պաշտպանության և ՀՀ Սահմանադրության երաշխավորը լինել՝ երկիրն ու ժողովրդին տանելով ցավագին ու ծանր պարտության: Ուստի պահանջում ենք վարչապետ Նիկոլ Փաշանյանի հրաժարականը, որը կնպաստի հայոց պետականությանը սպառնացող վտանգավոր զարգացումների կասեցմանը:

 

2. Մեր աջակցությունն  ենք հայտնում հանրության բոլոր այն շերտերին, որոնք իրենց ջանքերն են  ուղղում  գերիների փոխանակման, անհայտ կորած զինվորական և քաղաքացիական անձանց, զոհված զինծառայողների մարմինների հայտնաբերման ու վերադարձման, վիրավորների ապաքինման, պետության առաջ ծառացած այլ հիմնախնդիրների լուծման գործին:                                                                                          

3. Անընդունելի ենք համարում ժողովրդի թիկունքում և առանց Ազգային ժողովի համաձայնությունը ստանալու Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 9-ին ստորագրած խայտառակ կապիտուլյացիայի հայտարարությունն ու նրա պայմանները՝ Հայաստանի ապագա կառավարությունից պահանջելով հետևողական ու արդյունավետ ջանքեր գործադրել ստեղծված իրավիճակից բարենպաստ ելքեր գտնելու համար:

 4. Վճռականորեն մերժում ենք գիտության, կրթության և մշակութային արժեքների դեմ իրականացվող ոտնձգությունները՝ ապագա կառավարությունից պահանջելով նշված ոլորտները համակարգող նախարարությունների վերականգնումը՝ իբրև դրանց զարգացման և առաջընթացի երաշխավորի:

Երևան

9 դեկտեմբերի 2020թ.

Հավաքի մասնակիցներ՝

Վիկտոր ԿատվալյանՀր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Ռուբեն Մելքոնյանպատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, թուրքագետ

Արծրուն Ավագյանբանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան

Յուրա Ավետիսյանբանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ

Սերժ Սրապիոնյանբանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, գրականագետ

Վիգեն ՍտեփանյանՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր, դերասան

Գագիկ ՄանասյանՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, մշակութաբան

Կարեն ԳևորգյանՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր

Սամվել ՀարոյանՀՀ հանրային խորհրդին կից մշակույթի ենթահանձնաժողովի նախագահ

Հասմիկ ԼեյլոյանՀՀ ժողովրդական արտիստ, երաժիշտ

Արտաշես ԿարապետյանՀՀ ժողովրդական արտիստ, պարուսույց

Ժիրայր Դադասյանարվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր

Աննա ՄայիլյանՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի

Նորայր ԴավթյանՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր, դիրիժոր

Մերուժան Տեր-Գուլանյանգրող, հրապարակախոս

Արթուր Սահակյանբեմադրող-ռեժիսոր

Լևոն Գալստյանկինոդրամատուրգ

Գագիկ ԿարապետյանՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պարուսույց

Սամվել ԳասպարյանՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պարուսույց

Արայիկ ԳևորգյանՎանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլի գլխավոր բալետմայստեր

Արմեն ՆերսիսյանՎանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլի գեղարվեստական ղեկավար

Սամվել Թադևոսյանսցենարիստ, կինոռեժիսոր

Լևոն Իվանյանռեժիսոր

Սամվել ԽալաթյանՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, դրամատուրգ

Գևորգ ԳյուլումյանԵՊՀ մագիստրոս, լրագրող

Նառա Սարգսյանբանասիրական գիտությունների թեկնածու, գիտաշխատող

Ռուբեն Հովհաննիսյանռեժիսոր

Արսեն Գրիգորյան – (Մրո) ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ

Եղիշե Պետրոսյաներաժիշտ, երգահան

Ներսիկ ԻսպիրյանՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ

Արսինե Նավասարդյանդերասանուհի, ռեժիսոր

Սիրանույշ Եղիազարյաներգչուհի, լրագրող

Կարո Վարդանյանարվեստի վաստակավոր գործիչ, Ե. Չարենցի անվան արվեստի և գրականության ինստիտուտի տնօրեն, գրականագետ

Մարտին Ահարոնյանմշակույթի վաստակավոր գործիչ, նկարիչ, երգահան

Սամվել ԲալոյանՀՀ վաստակավոր մանկավարժ

Լուիզա Ղամբարյանդերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ

Ստեփան Ղամբարյանդերասան

Ամատունի Վիրաբյանպատմական գիտությունների դոկտոր

Գևորգ Թադևոսյանարվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր

Սպարտակ Ղարաբաղցյանգրող, հրապարակախոս

Ռիտա Շառոյանմշակույթի վաստակավոր գործիչ

Արտաշես Մարտիրոսյանբանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

Ռիտա Սաղաթելյանբանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

Վահագն ՄամյանԿ. Դեմիրճյանի անվան թանգարանի տնօրեն

Արմինե ՍարգսյանԵրևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն

Նունե Ավետիսյանժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն

Կամո ՄովսիսյանՋազի հայկական ասոցիացիայի նախագահ

Մանուշակ Ստեփանյանմանկավարժ, հասարակական գործիչ

Գայանե Գեորգյան - «Վիկտորիա» միջազգային բարեգործական հիմնադրամի նախագահ

Գոհար ՍահակյանԵրևանի պետական բժշկական համալսարանի դասախոս

Արման Հայրապետյան - «Հայրենիքի դարպասներ» ՀԿ նախագահ

Անահիտ Սարգսյանբանաստեղծուհի

Մերի Սահակյանհեքիաթագիր, բանաստեղծուհի

Արմինե Խանամիրյանբժիշկ-մանկաբարձ

Գոհար Աբրահամյանդոցենտ, պարագետ

Արսեն Համբարյանգրող, երգահան

Արթուր Հակոբյաներաժիշտ, երգահան

Հրաչ ԳրիգորյանԿոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ

Անի Փաշայան- Հայ-ռուսական համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ, գրականագետ

Լիանա Անթառանյանդրամատուրգ

Մարինա Յուդաևապարուսույց, մանկավարժ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին