Այս տարի պետական բյուջեով 78 կմ ճանապարհ կհիմնանորոգվի, ճանապարհների լրացուցիչ նորոգման ծրագրերով նույնպես շինաշխատանքներ կկատարվեն։ Այս մասին, օրերս, լրագրողների հետ հանդիպմանն ասել է տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը: Նա հստակեցրել է՝ համայնքային ճանապարհների վերանորոգումը նախարարությունը չի իրականացնում:
Այս նախարարության լիազորությունը միջպետական, հանրապետական նշանակության ճանապարհների նորոգումն ու հիմնանորգումն է: Պետական ծրագրերը մի քանի մասի են բաժանված՝ միջին նորոգման, հիմնանորոգման, լրացուցիչ նորոգման եւ դոնորների աջակցությամբ եւ «Հյուսիս-Հարավ»: Արշակյանի խոսքով՝ միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն Երեւան-Ապարան ճանապարհի, Ջերմուկի, Սեւանի տարածքում։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի մամուլի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում։