▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նա ամեն կերպ փորձում է վերջ դնել հայկական գործոնին»

ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը գրում է.

«Հայաստանի գլխին փաթաթվում է նոր պատերազմի և երկարատև բլոկադայի իրական սպառնալիք, որտեղ, ըստ թուրք-արևմտյան որոշ շահերի, մեր ժողովուրդը պետք է պարտվի ու կորցնի ամեն բան: Այդ պատերազմից խուսափելու միակ տարբերակը Նիկոլին, այսինքն` թուրք-արևմտյան ծրագրերի սպասարկուին փոխելու մեջ է: Ամանորի անիմաստ դարձած ծախսեր անելուց ու լավ խմելուց հետո, ճիշտ կլինի, որպեսզի յուրաքանչյուր հայ մարդ խելքի գա ու մտածի ինքն իր մասին: Որովհետև, հաջորդ` նախատեսվող պատերազմում իր գոյությունը հարցականի տակ է դրված: Քաղաքացին պետք է մտածի, թե ինքն ի՞նչ է անելու, եթե, օրինակ, Երևանի մոտակայքում հրթիռներ պայթեն (այս հարցի պատասխանը նույնիսկ նիկոլի տխրահռչակ կառավարությունը չունի):

Սրանք բացարձակ լուրջ և իրատեսական վտանգներ են: Հետո չասեք՝ մենք ի՞նչ իմանայիք: Նիկոլը բոլորիս թշնամին ու հակառակորդն է, առաջին հերթին` հենց նիկոլականների: Նա ամեն կերպ փորձում է հայրենազրկել ու մեկընդմիշտ վերջ դնել հայկական գործոնին:

Հիմա աշխարհը կրկին դառնում է քաոտիկ ու խառնաշփոթ, որտեղ թուրքական ծրագրերի համար գալիս է առիթն օգտագործելու և Նիկոլի օգնությամբ մեր ժողովրդին լրիվությամբ հայրենազրկելու պահը: Մնում է դա հասկանան մարդիկ, և իրենք վերջ դնեն նիկոլիզմի ավերիչ շղթային` զրկելով նրան իշխանությունից: Այդ կերպ հաստատ կխափանվեն մեր երկրի արտաքին թշնամիների դավադիր պլանները: Որովհետև կան նաև բարեկամներ, ովքեր պատրաստ են հակադրվել թուրքական ծրագրերին, եթե Հայաստանում լինի նորմալ, ազգային իշխանություն»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին