Նամակ թուրք հասակակցիս
Ողջույն, իմ թու՛րք հասակակից: Թեև ես քո անունը չգիտեմ, համոզված եմ, որ դու կկարդաս իմ նամակը: Մեզ միացնող միակ բանը, որը մեզ մոտ ընդհանրական է, մեր տարիքն է: Ափսոս, որ մենք փոքրուց դաստիարակվել ենք հակադիր մտքերով:
Հա՛, չմոռանամ, մենք ունենք նաև «ընդհանուր հողեր»: Մենք դպրոցում անցնում ենք Մասիսի, Վանի և այլ արժևորումների մասին, սակայն ես այն համարում եմ իմը, դու՝ քոնը: Ճիշտ է՝ պատմականորեն այն մերն է, սակայն հիմա ինձ դժվար կլինի քեզ համոզել: Չէ՞ որ 100 տարի մենք և ամբողջ աշխարհը չենք կարողանում համոզել քո պես շատ-շատերին:
Գիտես՞, եթե անկեղծ, ի՛մ ընկեր, ես երբեք չէի ուզենա քո փոխարեն լինել: Դրա համար կան շատ պատճառներ:
Օրինակ՝ ես չէի ուզենա ինձ վրա կրել իմ արնախում նախնիների ծանր բեռը և ես չէի ուզենա, որ մի ամբողջ ազգ ատեր ինձ: Ճիշտ է՝ ես քեզ չեմ ատում, քանի որ ես քեզ չեմ ճանաչում:
Միգուցե դու լավն ես, միգուցե դու ընդունում ես մեղքը քո նախնիների, միգուցե գիտես, որ Արևմտյան Հայաստանը մերն է: Թեև քեզ փոքրուց դաստիարակել են, որ դու պիտի վայելես այս հողերը:
Չէ՞ որ սա քո պապերից եկած պատմական հողն է, ասել են նրանք: Այն ինչ ինձ դաստիարակել են վրեժի ու ցավիմտքերով, ասելեն, թեմենք՝ հայերս, պիտի վերադարձնենք մեր պատմական հողերը:
Այն հողերը, որոնք իմ ժողովրդինն են, բայց նրանցից շատերը չեն տեսել, չեն զգացել այդ հողի սեփականությունը և հարազատությունը: Հասկացի՛ր ինձ, ի՛մ ընկեր, որ ես ծնվել և մեծացել եմ մի ժողովրդի մեջ, ով իր աչքերում պահում է ցեղասպանության ահավոր տեսարանները և մարմնի վրա դեռ չսպիացած վերքերը: Այնպես որ, իմ թու՛րք ընկեր, հարյուրամյակի նախաշեմին արա՛ քո փոքրիկ, բայց մեր ազգի համար կարևոր քայլերը: Չէ՞ որ, եթե քեզ պես շատերն անեն իրենց փոքրիկ, խաղաղասեր քայլերը, աշխարհում կտիրի խաղաղությունը…
Համլետ Սիմոնյան
12 տարեկան