▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նարեկ Կարապետյանը երբեք չի ունեցել Ռուսաստանի քաղաքացիություն․ Գալուզին

Նարեկ Կարապետյանը երբեք չի ունեցել Ռուսաստանի քաղաքացիություն։ Այս մասին ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Վերջերս հակառուսական ուղղվածություն ունեցող տեղեկատվական ռեսուրսներից մեկում հրապարակվել է բացահայտ մի զրպարտագիր, որը բացարձակապես որևէ կապ չունի իրականության հետ, այն մասին, թե իբր Հայաստանում, Երևանում Ռուսաստանի դեսպանատունը, դրա աշխատակիցները, դիվանագիտական աշխատակիցները զբաղվում են ինչ-որ անթույլատրելի գործունեությամբ՝ ընդդեմ Հայաստանի շահերի»,- լրագրողներին ասել է ԱԳ նախարարի տեղակալը՝ ՌԴ Անվտանգության խորհրդի հատուկ աշխատանքային խմբի նիստից հետո։ Գալուզինը նշել է, որ այդ լրատվամիջոցը լրտեսամոլության արշավ է բորբոքում Ռուսաստանի դեմ։

«Իհարկե, պետք է ասեմ, որ դա բացարձակ սուտ է, բացարձակ ֆեյք»,- մատնանշել է դիվանագետը։

Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ դիվանագիտական ներկայացուցչության բնականոն գործունեությունը, դիվանագիտական առաքելության կողմից այնպիսի գործառույթների իրականացումը, որոնք ուղղակիորեն ամրագրված են Դիվանագիտական հարաբերությունների մասին 1961 թվականի Վիեննայի կոնվենցիայում, աղավաղված և բացարձակապես չարամտորեն ներկայացվում են որպես ինչ-որ անթույլատրելի գործունեություն։

«Եվ այս համատեքստում բաներ են վերագրվում, այդ թվում՝ հայ քաղաքական գործիչներին, որոնք ընդհանրապես տեղի չեն ունեցել։ Նարեկ Կարապետյանը երբեք չի ունեցել Ռուսաստանի քաղաքացիություն, մինչդեռ պնդում են, թե նա ունեցել է և ունի»,- հավելել է Գալուզինը։ 

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը հավաստիացրել է, որ Մոսկվան տվել է, տալիս է և տալու է արժանի հակահարված, և համապատասխան ձևով կարձագանքի։

***

«Հայաստանը չի կարող միաժամանակ լինել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Եվրամիության (ԵՄ) անդամ, հնարավոր չի լինի պարել երկու հարսանիքի ժամանակ»,- հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

«Միաժամանակ երկու միության անդամ լինելը անհնար է։ Ինչպես ասում են՝ Հայաստանը չի կարողանա միաժամանակ պարել երկու հարսանիքներում», - լրագրողներին ասել է Գալուզինը՝ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի հատուկ խմբի նիստից հետո։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին