▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախարարը պնդում է, թե ինքը ընդամենը վրդովվել է. azatutyun.am

azatutyun.am-ը գրում է. Oրեր առաջ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան հանրակրթական դպրոցում Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի որդու մասնակցությամբ աշակերտների միջև տեղի ունեցած վեճից հետո դպրոցի կազմակերպչական գծով փոխտնօրենն ազատվել է աշխատանքից:

«Ազատության» հետ զրույցում Արամայիս Գրիգորյանն ասաց, թե ինքը վրդովվել է, երբ տեղեկացել է, որ տղաների վեճը տեղի է ունեցել դպրոցի փոխտնօրենի աշխատասենյակում՝ վերջինիս բացակայությամբ: 

«Ես վրդովվել եմ նրանից, որ կաբինետ են տալիս, յոթ երեխայի նստացնում են, որպեսզի հարցաքննություն անեն: Ուսուցիչը ներկա չի լինում: Կարող է այդտեղ հազար ու մի բաներ լինեն», - ասաց նա՝ հավաստիացնելով, թե որևէ լծակ չի օգտագործել ուսուցչուհուն աշխատանքից ազատելու համար:

Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին