▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախարարի կարծիքով՝ կարտոֆիլի թանկացման պատճառն արտահանումն է

Կարտոֆիլի այսօրվա թանկացումը հիմնականում կապված է արտահանման հետ, իսկ հարկային նոր օրենսգրքով սերմերի ներկրման դեպքում մաքսատուրքի 1% թանկացումը ոչ մի կերպ չի կարող ազդել կարտոֆիլի գների վրա,-ԱԺ-ում գնաճի թեմայով լսումների ժամանակ հայտարարեց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը։

Նախարարը չի կարծում, որ դիզվառելիքի թանկացումը գյուղատնտեսության վրա էական կլինի, քանի որ իրենց վերլուծություններով՝ այն հիմնականում կազդի խաղողի, լոլիկի, կարտոֆիլի վրա՝ 1 կգ-ի համար 1-1.5 դրամի չափով, իսկ ցորենի, հացահատիկի բերքի վրա՝ 3.5 դրամի չափով:  

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին