▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախկին պատգամավոր «Մապի Ալիկ» անունով հայտնի Ալեքսան Պետրոսյանը կալանավորվեց

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արտակ Թադևոսյանի,  որոշեց երկու ամսով կալանավորել ԱԺ նախկին պատգամավոր, «Մապի Ալիկ» անունով հայտնի Ալեքսան Պետրոսյանին:

Նրան կալանավորելու միջնորդություն ներկայացրել էր ՀՀ հատուկ քննչական ծառայությունը: Ալեքսան Պետրոսյանը մեղադրվում է փողերի լվացմանն օժանդակելու համար` մեղադրանքն առնչվում է Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի վերաբերյալ գործին:

Հիշեցնենք, որ նախօրեին տեղեկություններ տարածվեցին, որ Ալեքսան Պետրոսյանը եւ նրա որդին ձերբակալվել են, սակայն ավելի ուշ ազատ են արձակվել։

Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունը Ալեքսան Պետրոսյանի եւ նրա որդու գործի վերաբերյալ որեւէ մեկնաբանություն չի տալիս:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին