Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, որ Հայաստանում քաղաքական «վենդետա» չի լինելու.
«Մարտի 1-ի սպանությունները պետք է բացահայտվեն, մեղավորները կպատժվեն, սակայն դրա համար նրանց մեղքը պետք է անվերապահորեն ապացուցվի։ Անմեղության կանխավարկածը հետևողական կերպով կիրառվելու է։ Մենք շատ մարդկանց մասին կարող ենք շատ բան մտածել։ Կարող ենք ու մտածում ենք։ Սակայն արդար դատն այն է, երբ դատում են միայն այն մարդկանց, որոնց մեղքն ամբողջովին ապացուցված է: Այդ սկզբունքը 100%-ով աշխատելու է։ Հակառակ դեպքում այս փոփոխություններն իմաստ չունեն»,- նշել է նա։
Կարդացեք, նաև. Հանրապետական կուսակցությունից ոչ ոք չի լինելու Հայաստանի վարչապետ. Նիկոլ Փաշինյան
Տեսանյութը՝ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից