▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նազելի Բաղդասարյանն առաջիկայում Շիրակի մարզպետ կնշանակվի

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանն առաջիկայում Շիրակի մարզպետ կնշանակվի։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ մարզպետի նման փոփոխության հարցով քննարկում է եղել, ու առաջարկվել է մարզպետ Հովհաննես Հարությունյանին (որ Գյումրու համայնքապետի ընտրությունններում պարտություն կրեց) փոխարինել Բաղդասարյանով։ Մեզ հետ զրուցյում պատգամավոր Բաղդասարյանը, սակայն, նշեց, որ մարզպետի փոփոխության հարցի քննարկումներին ծանոթ չէ։

«Մարզպետի ազատման կամ փոփոխության հարցը վարչապետի աշխատակազմում է քննարկվում, ու ինձ նման քննարկումներ հայտնի չեն։ Ընդամենը տեղյակ եմ, որ Հովհաննես Հարությունյանը հրաժարվել է ավագանու իր մանդատից»,- նշեց նա»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին