Ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության մեջ կասկածվող Զաուր Դադաևը հրաժարվել է խոստովանական ցուցմունքից. հայտնում է ТАСС-ը: «Ձերբակալության պահին ես ընկերոջս հետ էի՝ իմ նախկին ենթակա Ռուսլան Յուսուպովի: Նրանք ինձ ասացին, որ եթե խոստովանեմ, նրան բաց կթողնեն: Ես համաձայնեցի: Մտածեցի, որ նրան կփրկեմ, և ինձ էլ Մոսկվա ողջ կհասցնեն»,- ասել է նա։ Դադաևի խոսքերով՝ նա մտադիր էր Մոսկվա հասնելուն պես պատմել ճշմարտությունը, սակայն, ինչպես վստահեցնում է, դատավորը թույլ չի տվել նրան մի բառ անգամ ասել: Դադաևի լուսանկարը՝ ստորև: Ռուս ընդդիմադիր Բորիս Նեմցովի սպանության մեջ մեղադրվող Զաուր Դադաևը իրավապաշտպաններին հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում: Նրա մարմնի վրա բռնության հետքեր են հայտնաբերվել: Հասարակական դիտորդական հանձնաժողովի անդամները կարողացել են շփվել Նեմցովի սպանության գործով ձերբակալվածների հետ: Ավելի վաղ հետաքննության ներկայացուցիչները հայտարարել էին, որ Զաուր Դադաևն արդեն ընդունել է իր մեղքը, սակայն վերջինս իրավապաշտպաններին հայտնել է, որ ինքը չի սպանել ընդդիմադիր գործչին: Նաև պարզվել է, որ Դադաևը եղել է «Սևեր» գումարտակի անդամ ընդհուպ մինչև փետրվարի 28: Բացի այդ, երեքշաբթի օրը տեղեկություններ են հայտնվել, որ քիլերները, հնարավոր է, հետապնդել են Նեմցովին անցած տարվա աշնանից:
Դադաևի խոսքերով՝ նրան ստիպել են տալ խոստովանական ցուցմունքները՝ փոխարենը խոստանալով ազատ արձակել իր ընկեր Ռուսլան Յուսուպովին: «Մտածում էի, որ Մոսկվա կբերեն և ես այստեղ դատարանում կասեի ողջ ճշմարտությունը: Որ ես մեղավոր չեմ: Սակայն դատավորն ինձ անգամ խոսք չի տվել»,- մեջբերում է կասկածյալին «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը: Զաուր Դադաևը նաև իրավապաշտպաններին բողոքել է իր հետ դաժան վերաբերվելուց և ոտքերին ու ձեռքերին ձեռնաշղթաների հետքերն ու կապտուկներ է ցույց տվել:
Ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության մեջ կասկածվող Զաուր Դադաևը հրաժարվել է խոստովանական ցուցմունքից:
«Ձերբակալության պահին ես ընկերոջս հետ էի՝ իմ նախկին ենթակա Ռուսլան Յուսուպովի: Նրանք ինձ ասացին, որ եթե խոստովանեմ, նրան բաց կթողնեն: Ես համաձայնեցի: Մտածեցի, որ նրան կփրկեմ, և ինձ էլ Մոսկվա ողջ կհասցնեն: Մտածում էի, որ Մոսկվա կբերեն և ես այստեղ դատարանում կասեի ողջ ճշմարտությունը: Որ ես մեղավոր չեմ: Սակայն դատավորն ինձ անգամ խոսք չի տվել»,- կասկածյալին մեջբերում է ТАСС-ը:
Հասարակական դիտորդական հանձնաժողովի անդամները կարողացել են շփվել Նեմցովի սպանության գործով ձերբակալվածների հետ: Զաուր Դադաևը նաև իրավապաշտպաններին բողոքել է իր հետ դաժան վերաբերվելուց և ոտքերին ու ձեռքերին ձեռնաշղթաների հետքերն ու կապտուկներ է ցույց տվել:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ մարտի 8-ին Մոսկվայի Բասմանի շրջանի դատարանը մինչև ապրիլի 28-ը կալանքի տակ է վերցրել ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության մեջ մեղադրվող՝ Չեչնիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության «Հյուսիս» վաշտի հրամանատարի նախկին տեղակալ Զաուր Դադաևին և Մոսկվայի անվտանգության մասնավոր ծառայության աշխատակից Անզոր Գուբաշևին, որոնց ավելի վաղ սպանության մեղադրանք է առաջադրվել: