▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ներողություն եմ խնդրում Նադեժդա Սարգսյանի հարազատներից. «ՔՊ» կուսակցության անդամի նոր գրառումը

 

«Ներողություն եմ խնդրում Նադեժդա Սարգսյանի հարազատներից և բոլոր Սարգսյան ազգանունը կրող անձանցից։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ցավում եմ, որ իմ մի սխալ շարադրված միտք, նման բուռը քննարկումների առիթ դարձավ՝ կրքեր բորբոքեց։ Իրականում իմ գրած խոսքերը (սխալ շարադրմամբ) ուղղված էին միմիայն բոլորիս հայտնի Սարգսյանների ընտանիքին և իրենց սպասարկող հանցագործ ոհմակին, բայց ոչ թե հեռանալ կյանքից, այլ, առհասարակ, քաղաքականությունից, մեր շրջապատից ու երկրից։ 

Հ․Գ․ իմ անձնական տեսակետը խնդրում եմ չկապել ՔՊԿ տեսակետի և դիրքորոշման հետ․․․»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Վազգեն Մանուկյանը, ում գրառումը՝ Նադեժդա Սարգսյանի մահվան հետ կապված, բուռն քննադատությունների էր արժանացել համացանցային օգտատերերի շրջանում:

Фото Վազգեն Մանուկյան.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կարդացեք նաև՝ «Մահացել է Նադեժդա Սարգսյանը. բոլոր Սարգսյանները պիտի հեռանան». «ՔՊ» կուսակցության անդամի գրառումը՝ զայրույթի պատճառ

Դիտեք նաև Asekose.am-ի «CV» հաղորդումը՝ Նադեժդա Սարգսյանի մասնակցությամբ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին