Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Պարզվում է՝ տևական ժամանակ է, ինչ հարևան Վրաստանում լուրջ քննարկում է գնում այն մասին, թե ի՞նչու պետությունը չի սուբսիդավորում ազգային ավիաընկերությանը և տարեկան 10 և ավել միլիոն դոլար է փոխանցում էժան ավիատոմսեր առաջարկող ընկերություններին: Վրաստանում նույնպես սկզբնական շրջանում պետությունը չի խոստովանել, որ պետբյուջեից փող են տալիս նման ընկերությունների, որպեսզի էժան ավիատոմսեր վաճառեն: Ինձ փոխանցեցին, որ երկրի էկոնոմիկայի նախարարը հաստատել է, որ իրականում այդ գումաները գնում են ոչ ուղղակիորեն, բայց պետական այլ հաստատությունից՝ Թբիլիսիի օդանավակայանի բյուջեից: Վրաստանում ապրող ու աշխատող ոլորտի պրոֆեսիոնալներից մեկին հարցրի, թե հնարավո՞ր է լինի իրավիճակ, երբ պետությունը չսուբսիդավորի, ինձ վստահեցրին, որ դա բացառված է ու ինչ որ կերպ հարկատուներն են վճարում այ գումարը՝ կախված, թե իրականում ինչ պայմանավորվածություն է եղել ու ինչպես է փոխանցվելու այդ գումարը: Ինձ վստահեցրին նաև, որ գալու է մի օր, երբ Վրաստանի նման մեր իշխանություններն էլ ընդունելու են, որ պետբյուջեից ուղղակի կամ անուղակի գումար է գնում այդ ընկերություններին: Այստեղ մնում է տալ նույն հարցը, ինչը որ տալիս են վրաց քաղաքական գործիներն իրենց իշխանություննեին՝ ի՞նչու չենք կարող 7-8 օդանավի լիզինգով ազգային ուղևորափոխադրող զարգացնել: Մի տեսակ ներքին համոզմունք ունեմ, որ էժան ավիատոմսերի թեմայում ամեն ինչ չէ, որ հայտնի է: Ի դեպ՝ օրինակ 50-60 դոլարով Հռոմ կամ Մյունխեն չվերթ կատարող մինչև 120 տեղանոց ինքնաթիռը հազիվ կծածկի վառելիքի ծախսը: Մեկ տոնան, ըստ իմ զրուցակիցների՝ 1000 դոլար է, իսկ Թբիլիսի -Մոսկվա չվերթի համար պահանջվում է 6-7 տոննա վառելիք»: