Դիտեք նաև՝
BlogNews-ը գրում է. ՀՀ Վաստակավոր արտիստ Ներսիկ Իսպիրյանը երկար տարիներ ԱՄՆ-ում բնակվելուց հետո վերադարձել է Հայաստան։ Մոտ 4 տարի է՝ նա բնակվում է հայրենիքում։ Հայոց բանակի 24-ամյակին նվիրված տեսահոլովակ է ներկայացրել։ «Հայ մնա» կոչվող երգի հեղինակը Ներսիկ Իսպիրյանն ու Գոգա Սիմոնյանը։ BlogNews-ը հետաքրքիր զրույց է ունեցել երգչի հետ այս և այլ թեմաներով։
-Պարոն Իսպիրյան, ի՞նչ տեսահոլովակ եք ներկայացրել, ո՞ւմ հետ եք համագործակցել։
-Տեսահոլովակը նվիրել ենք Հայոց բանակի 24-ամյակին։ Այստեղ արտացոլված է հայ ժողովրդի հիմնավոր սյունը՝ Հայկ նահապետը, որից ծնունդ է առել հայ ժողովուրդը, հետո կենտրոնանում է Հայոց բանակի զինվորի վրա։ Հայկի հոգին մեր զինվորի մեջ է։ Մեր հավերժության նշանը հայ զինվորն է, մեր խաղաղ անդորրը հայ զինվորն է պահում։
Ռեժիսորը Վահե Հարությունյանն է։ Նա նկարահանել է նաև իմ և որդուս՝ Արաբո Իսպարյանի զուգերգի՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված «Պիտի պաշտպանենք»-ի տեսահոլովակը։ Մեր համագործակությւունը հասել է իր նպատակին, որոովհետև ինքն էլ հայրենասիրական ոգի ունի և համահունչ է մեզ հետ թե՛ հոգեպես, թե՛ գաղափարապես։
-Դուք պարբերաբար ունենում եք նորություններ, սակայն դրանք հաճախակի չեն լինում։ Միևնույն ժամանակ, գիտեմ, որ համերգային առումով դադարներ չեք ունենում։ Ինչո՞վ է պայմանավորված նորություններ ուշ-ուշ ներկայացնելը։
-Ճիշտ է, համերգային առումով միշտ զբաղված եմ, սակայն նորություններն ինտենսիվ չեն։ Շատ երգեր կան, բայց ամեն երգ չէ, որ ցանկանում ես մտնի ժողովրդի մեջ, մենք տարբերակում ենք՝ որոնք ասպարեզ դուրս գան։ Ի վերջո, իմը հայրենասիրական ոճ է և քարոզչական է։
-Կարծես թե, այդ հայրենասիրական ոճն ավելի լայն արձագանք ստանում է արտերկրի հայերի մոտ, քան հայաստանաբնակ։
-Ես համաձայն չեմ, որովհետև հայրենասիրական երգերի ունկնդիրը մեկն է՝ միանման մտածող մարդիկ։ Հայաստանում մի ամբողջ բանակ կա։ Այսօր Հայաստանում երգիչները շատ են, սակայն որևէ մեկը ռիսկ չի անում Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում համերգ անել։ Ես 2 անգամ ելույթ ունեցա այստեղ ու համոզվեցի, որ Հայաստանում մեծ բանակ կա, ուղղակի այդ անթեղ կրակը մի օր բոցավառվելու է։ Պիտի ասեմ, որ շնորհիվ ՀՀ նախագահի այսօր ազգային հայրենասիրական երգեր ավելի շատ են գնահատվում։ Խորհրդային տարիներին, երբ Հայաստանի հեռուստառադիոպետկոմի նախագահ դարձավ վախամեռիկ Ստեփան Պողոսյանը՝ այսօրվա Մշակույթի նախարարի հայրը, հայրենասիրական երգերը կրկին զարթոնք ապրեցին։ Այսօր հայրենասիրական երգերը կրկին զարթոնք են ապրում։
Մենք այնպիսի հարևաններ ունենք, որոնք մեր մահն են ուզում, քանի ունենք հարևան թշնամիներ, այս երգերը պիտի անպակաս լինեն մեր ժողովրդից, որպեսզի հայ զինվորի ոգին միշտ բարձր լինի։ Ընդհանրապես, հայրենասիրական երգերը չպիտի պակասեն մեր ժողովրդի ականջից, որովհետև մենք ունենք թերի իդեալներ։ Մեր նպատականերին կամաց-կամաց պիտի հասենենք, ամենամեծ դերն ու նշանակությունն ունեն մշակույթն ու ազգային երգը։
-Այս երգերն առանձնահատոուկ ոգևորիչ են սահմանին կանգնած զինվորների համար։ Հաճա՞խ եք համերգներով լինում զորամասերում։
-Շատ-շատ ենք գնում։ Վերջերս եղանք Արցախում։ Այս երգերը պիտի անկապաս լինեն զինվորների ականջներից, սակայն սրանք միայն նրանց համար չեն։ Երբ մեր ժողովուրդը դադարի լսել այս երգերը , նրա ոգին շատ վաթար վիճակում կլինի։
-Մի քանի տարի առաջ Ձեր հեղինակային երգերի գրքույկը թողարկելու մտադրություն ունեիք։ Ի՞նչ ճակատագիր ունեցավ դա։
-Իմ հեղինակած երգերն արդեն գրանցված են «Հայ հեղինակ» կազմակերպությունում։ Ինչ վերաբերում է առանձին գրքույկին՝ անպայման պետք է լինի, սակայն դեռ չեմ արել։ Պահը հասունացել է, անպայման պետք է արվի, ուղղակի ժամանակի խնդիրն է։
-Անդրադառնանք Ձեր ընտանիքին։ Ձեր աղջիկներն արտերկորում են ամուսնացել՝ մեկն ԱՄՆ-ում է, մյուսը՝ Ֆրանսիայում։ Հաճա՞խ եք տեսակցում նրանց։
-3 թոռ ունեմ, 2-ը՝ ԱՄՆ-ում, 1-ը՝ Ֆրանսիայում։ Նրանք դեռ փոքր են։ Նրանց ծննդից հետո հաճախակի եմ գնում, կարոտում եմ։
Երբ ասում ենք՝ Ներսիկ Իսպիրյանը հայրենասեր է, տեղափոխվել է Հայաստան, հարց է ծագում՝ բա ինչո՞ւ են նրա աղջիկները դրսում։ Պիտի ասեմ, որ աղջիկդ լինի, տղադ, թե ընտանիքիդ անդամը, չես կարող խառնվել իր կյանքին, թեև կարող ես ունենալ ազդեցություն։ Կարծում եմ՝ եթե Հայաստանը տնտեսական մի քիչ ավելի լավ վիճակի մեջ լինի, նրանք իրենց ընտանիքներով անպայման կվերադառնան։ Ուզենք, թե ոչ, որքան էլ հայրենասեր լինենք, տնտեսական վիճակն իր ազդեցությունն ունենում է։ Դրա համար մենք այսօր ունենք արտագաղթ, սակայն յուրաքանչյուր ընտանիքի հայր պետք է մտածի, որ սա ժամանակավոր է և անպայման վերադառնալու նպատակ ունենա։ Իմ երեխաներն այդպիսին են։
-Դուք էլ երկար ժամանակ ապրել եք ԱՄՆ-ում, սակայն նշել եք, որ հացի խնդիրը չէ, որ ձեզ պահել է ԱՄՆ-ում։ Ի՞նչը ձեզ 18 տարի պահեց այնտեղ։
-Ես 1995 թվականին գնացել եմ հալածանքից։ Մենք ընտանիքով Դաշնակցական էինք, մեզ հալածում էին, եղբայրներիս փակեցին, զրպարտեցին, և ես որոշեցի ժամանակավորապե լքել Հայաստանը, մինչև նախագահ փոխվեց և այդ ամենը հանդարտվեց։
-Շարունակո՞ւմ եք անդամակացել Դաշնակցությանը։
-Այո դա մեզ մոտ պապենական ավանդույթ է։ Մենք մեր կյանքով դաշնակցական եք։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում