«Փաստինֆո»-ն գրում է․ «Իրավապահ մարմինները ներգրավված են քաղաքական գործընթացների մեջ, ընդ որում՝ խոսքը չի գնում միայն ընդդիմադիրների նկատմամբ քաղաքական հետապնդումների, Նիկոլ Փաշինյանի կողմից առերևույթ հանցավոր դրսևորումները պարտակելու բացահայտ դեպքերի մասին։
ՆԳՆ-ն երեկ հաղորդագրություն տարածեց՝ նախարար Արփինե Սարգսյանը ծանոթացել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին՝ կից հրապարակելով լուսանկարներ։
Հրապարակված լուսանկարներում «Փաստինֆո»-ն նկատել է ՔՊ քարոզչական «սրտիկները»՝ շինարարների սաղավարտների վրա, որոնց լուսանկարները հատուկ ՆԳՆ-ն տարածել էր։ Այսինքն՝ թե՛ շինարարները ունեն քաղաքական հստակ կողմնորոշում ու շինարարությունն անում են ՔՊ-ի քարոզչական լոգոտիպերի համազգեստով, թե՛ ՆԳՆ-ն է զբաղված դրանց հանրայնացմամբ՝ այդպիսով զբաղվելով ՔՊ-ի քարոզչությամբ
ՆԳՆ-ն համարվում է ուժային կառույց, որը պարտավոր է պահպանել քաղաքական չեզոքություն, չի կարող մասնակցել քաղաքական ակցիաների, չի կարող հրապարակային աջակցություն հայտնել որևէ ուժի։ Մինչդեռ նախօրեին ՆԳՆ պաշտոնյաները, փաստացի, խախտել են օրենսդրական արգելքը ու լծվել ՔՊ-ի քարոզչությանը»։
ՆԳՆ-ում նախընտրական շտա՞բ է գործում․ կառույցը ներգրավված է ՔՊ քարոզչությանը
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


