▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլ, էս ի՞նչ օրն ես ընկել, որ մնացել ես Բաքվի քարոզչության հույսին»

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի գրառումը. «Ադրբեջանում անհանգստացած են ուժգնացող հականիկոլական շարժումից։

Բանը հասել է նրան, որ Բաքուն ուղիղ հայտարարում է՝ այդ մարդիկ չպետք է գան իշխանության ու նրանց հետ մենք չենք բանակցի։

Փաստորեն մեր ազգային պայքարը լուրջ սպառնալիք է Էրդողան-Ալիև-Փաշինյան հակահայկական օրակարգի իրագործմանը։

Ուրեմն՝ շարժումը ճիշտ ուղու վրա է։ Պետք է էլ ավելի մեծացնել ճնշումը, որ թշնամին իմանա՝ հայը ծնկի երբեք չի գալու։ Նիկո՛լ, էս ի՞նչ օրն ես ընկել, որ մնացել ես Բաքվի քարոզչության պաշտպանության հույսին։

Իսկ դո՞ւք, ա՛յ դրան ծառայողներ, վաղն ի՞նչ եք ասելու ձեր սերունդներին... ասելու եք՝ պապիկը, էրդողանն ու ալիևը նույն գործն էին անո՞ւմ...

Ասել մեր լոռեցիքին՝ մի բուռ խոտ ուտեիք, ավելի լավ է»։

Վերահրապարակումների սկզբնաղբյուրը նշվում է. Դրանցում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին, որը կհրապարակվի անմիջապես
Քաղաքականություն ավելին