▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյան, սա իմ առաջին և, գուցե, վերջին խնդրանք-առաջարկն է քեզ, եթե կատարես, ես քեզ այլևս չեմ անդրադառնա. Պետրոսյան

Նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր եջում գրել է.

 «Նիկոլ Փաշինյան, գիտես, ես երբեք անձնական հարցեր չեմ լուծել, քեզ երբևէ չեմ դիմել

Սա իմ առաջին և, գուցե վերջին խնդրանք-առաջարկն է քեզ

http://asekose.am/filemanager/uploads/2019/12/week-2/Gevorg_Petrosyan.jpg

Եթե կատարես, ես քեզ իմ ելույթներում այլևս չեմ անդրադառնա

Քարը փեշիցդ թափի, քո սովորության համաձայն՝ արագ կազմակերպի օրենսդրական փոփոխություն, նախարար նշանակվելու համար որոշ պայմաններ հանի և իմ կողքին պատկերված աղջկան (ում դու լավ ճանաչում ես, և ում ֆեյքերդ հանգիստ չեն տալիս) նշանակի Արտաքին գործերի նախարար

Գուցե իրեն դա պետք չէ, և ինքն անակնկալի գա իմ այս գրառումից (մենք անձամբ չենք ճանաչում իրար), բայց ինքը պետք է մեր երկրին…»:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին