ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ մեքենաների ուղեկցությամբ ժամանել է Ազգային ժողով:

Այս մասին հայտնում է news.am-ը։
Թիկնազորը թույլ չի տվել լրագրողներին մոտենալ վարչապետին:
Այսօր Ազգային ժողովում, ժամը 15։00-ին, նախատեսված է «Իմ քայլը» խմբակցության անդամների փակ հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպմանը հրավիրված է նաև արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվելու են Ընտրական օրենսգրքի բարեփոխումները: Մասնավորապես՝ քննարկվելու է ռեյտինգային համակարգ ունենալու նպատակահարմարությունը, ընտրական հանձնաժողովների մոդելի հարցը, ընտրություններից հետո մինչև քանի կուսակցություն կարող է կոալիցիա կազմել և այլն:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում


