Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որին ոստիկաննները հարկադրաբար հեռացրել էին Էրեբունիից եւ տարել անհայտ ուղղությամբ, իր ֆեյսբուքյան քիչ առաջ հայտարարություն է տարածել։ Նա բռնության կոչ չի արել, այլ համախմբվելու։
«1. Սերժի հրաժարականին շատ քիչ է մնացել, շատ քիչ
2. Դուրս եկեք փողոց, դուրս եկեք փողոց
3. Ապակենտրոնացեք
4. Իրենց ընդդիմադիր համարող բոլոր քաղաքական ուժերին. Կոչ արեք մարդկանց դուրս գալ փողոց։ Ով լռում է կամ տուն գնալու կոչ է անում, երկարաձգում է մոլագար և ոչ ադեկվատ մարդու իշխանության հոգեվարքը և վնաս է հասցնում մեր հայրենիքին։
5. Նախարարներին, զանազան վարչությունների պետերին, ՀՀԿ պատգամավորներին ու ոստիկանության ղեկավարներին. Հենց հիմա հրաժարական հայտարարեք, մի կիսեք մահացող ռեժիմի բռնությունների պատասխանատվությունը»: