▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՅԴ ներկայացուցիչների և Արմեն Սարգսյանի հետ. ի՞նչ փաստաթղթեր է նրան ցույց տվել նախագահը

 

Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երեկ երեկոյան հանդիպում եմ ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։

Քննարկել ենք Հայաստանում ստեղծված վիճակը և լուծման հնարավոր ուղիները։

Հ.Գ. Պարոն Սարգսյանը իր հետ բերել էր նաև փաստաթղթեր այն մասին, որ ինքը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը կորցրել է 2011 թվականի դեկտեմբերին»։

«Երեկ երեկոյան հանդիպում ունեցա ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի և ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ։

Քննարկեցինք ՀՀ-ում ստեղծված ներքաղաքական վիճակը և լուծման հնարավոր ուղիները»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին