ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին:
Հիշեցնենք, որ երեկ երբակալվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենը:
««Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները ոչ թե նվազեցնելու, այլ ավելացնելու են սփյուռքի վստահությունը Հայաստանի հանդեպ:Մենք ապացուցում ենք եւ ապացուցելու ենք, որ չենք հանդուրժի չարաշահման որեւէ դրսեւորում:
Իսկ ստորեւ բերված է մայիսի 25-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում իմ ունեցած ելույթը»,-գրել է Նիկոլ Փաշինյանը: