▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը Հայոց բանակին նվիրված բանաստեղծություն է գրել

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամավորական ջոկատը այսօր երեկոյան ԼՂՀ Մարտակերտի շրջանից վերադարձավ Երևան:

 Այդ առիթով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկու ժամ առաջ վերադարձանք ԼՂՀ Մարտակերտի շրջանից: Մեր այնտեղ գտնվելու նպատակի մասին ասվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան էջի գրառման մեջ, որը կարող եք գտնել ստորեւ:

Ուրախ եմ, որ այս փոքր, բայց կարեւոր ծառայությունը մատուցեցինք մեր հայրենիքին: Առաջիկա օրերին մեր ծառայության հետ կապված երկու դրվագ կներկայացնեմ:

Մարտակերտի խրամատներում իմ գրած բանաստեղծությունը՝ նվիրված Հայոց բանակին, ապա նաեւ մայիսի 9-ին ԶՈւ N զորամասում տեղի ունեցած տոնական տողանի ժամանակ իմ ունեցած ելույթի տեսագրությունը:

ԶՈւ սպաների, ժամկետային զինծառայողների եւ աշխարհազորայինների առաջ ելույթ ունենալը մեծ պատիվ էր ինձ համար: Նախկինում նման առիթ չէի ունեցել:

Հ.Գ. Մայիսի 2-ից ըստ էության կտրված եմ եղել ներքաղաքական եւ միջազգային տեղեկատվությունից: Առաջիկա օրերին կփորձեմ լիարժեք ծանոթանալ, թե ինչ է կատարվել այս ընթացքում եւ ըստ անհրաժեշտության կարձագանքեմ»:

 

Նիկոլ Փաշինյանը Հայոց բանակին նվիրված բանաստեղծություն է գրել

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին