Ա1+-ը գրում է.ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին հրավիրել դատարան եւ հարցաքննել: Այսօր դատարանում նման միջնորդությամբ հանդես եկավ ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած օրերին Խորենացիի դեպքերով կալանավորված Արարատ Խանդոյանի պաշտպանը:
«ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը եղել է դեպքի վայրում եւ նրա հարցաքննությունով կպարզվի, որ շղթա կազմած ոստիկաններն էին անկարգություններ հրահրել: Ոստիկանության կողմից քարեր եւ այլ առարկաներ նետելու ժամանակ Արարատ Խանդոյանը գտնվել է Նիկոլ Փաշինյանի կողքին»,-դատարանում հայտարարեց պաշտպան Արա Ղարագյոզյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում