▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հնարավոր նախագահության մասին

«Պետք չէ աբսուրդ բաներ խոսել: ՀՀ նախագահն ընտրվել է այս տարի՝ 7 տարի ժամկետով»,- այս մասին այսօր ՝ սեպտեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով մամուլում տեղ գտած այն տեղեկատվությանը, ըստ որի՝ ինքը ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի փոխարեն տեսնում է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին:

Հիշեցնենք, որ այսօր մամուլում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի փոխարեն նպատակադրվել է տեսնել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նշվում էր, որ Արմեն Սարգսյանին փոխարինելու ցանկության առկայության մասին խոսվում էր դեռ վաղուց՝ թավշյա հեղափոխությունից հետո, սակայն հիմա, կարծես թե, դա ավելի առարկայական են դարձել:

Կարդացեք նաև՝ Ի՞նչ են քննարկել. Փաշինյանը՝ իր և Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպման մանրամասների մասին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին