«Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է, որ ինձ հետ որոշ հարցեր քննարկելու ցանկություն ունի: Ես նրան հրավիրել եմ կառավարական առանձնատուն՝ հյուրերի ընդունելության համար նախատեսված վայրը». այս մասին այսօր այսօր իր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր և առաջին նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանի հանդիպմանը:
«Մենք նստել ենք, սուրճ ենք խմել, քննարկել ենք: Արցախի հարցի վերաբերյալ նա ինձ տեղեկություններ է տվել, որոնք մտածել է, որ կարող են ինձ հայտնի չլինել: Դա շատ օգտակար զրույց էր, բայց ես ասեմ, որ ինքն ինձ չի հայտնել տեղեկություններ, որոնք ինձ հայտնի չէին, այսիսնքն՝ այն, ինչ նա ինձ հայտնել է, ինձ հայտնի էր: Առաջին գործերից մեկը եղել է այն, որ ես ամբողջական տեղեկատվություն ստանամ Արցախի խնդրի ծուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին:
Նախկին ԱԳՆ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Զոհրապ Մնացականյանը և ես հանդիպեցինք, քննարկում ունեցանք, և չեմ բացառում, որ նման հանդիպում ապագայում ևս կլինի, որովհետև հնարավոր է, որ նոր հարցեր ծագեն:
Ներքաղաքական հարցերին, ըստ էության, անդրադարձ չի եղել իմ և Տեր-Պետրոսյանի խոսակցության ժամանակ, հիմնականում վերաբերել է Արցախի հարցին և արտաքին քաղաքական հարցերին: Առաջին նախագահն ինքն է ցանկություն ունեցել հանդիպելու, եթե այլ ցանկություններ լինեն, ես կքննարկեմ»,- մանրամասնեց վարչապետը:
Հիշեցնենք, որ Փաշինյան-Տեր-Պետրոսյան հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 16-ին:
Կարդացեք նաև՝ Կլինեն մարդիկ, ովքեր չեն հարմարվի իրավիճակին. վարչապետը՝ կադրային քաղաքականության մասին
Ի՞նչ են քննարկել. Փաշինյանը՝ իր և Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպման մանրամասների մասին
ՊԵԿ-ն այսօր բացահայտումներ է անում, որոնք ֆանտաստիկայի ոլորտից էին մի քանի ամիս առաջ. Նիկոլ Փաշինյան
Բացառվում է Արցախի խնդրի այնպիսի լուծում, որն ընդունելի չի լինի մեր ժողովրդի համար. Նիկոլ Փաշինյան
Եթե օրենքով հիմք կա, որևէ մեկը չի պլստալու. Նիկոլ Փաշինյանը Սաշիկ Սարգսյանին ձերբակալելու մասին