▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է հայտնել ՀՀԿ խմբակցության ղեկավարի հետ հանդիպումից

Ազգային ժողովի պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է հայտնել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ հանդիպումից:

Դուրս գալով Բաղդասարյանի աշխատասենյակից՝ Փաշինյանը տեղեկացրել է. «Հանդիպման ընթացքում մենք պայմանավորվել ենք կազմակերպել ընդլայնված հանդիպում ՀՀԿ խմբակցության հետ, և Վահրամ Բաղդասարյանը ինձ փոխանցել է, որ իրենց խմբակցությունում նախատրամադրվածություն կա՝ չխոչընդոտել մայիսի 1-ին «ժողովրդի թեկնածուի» ընտրությանը վարչապետի պաշտոնում»,-ասաց Փաշինյանը: 

Դիտարկմանը, որ ևս վեց ՀՀԿ-ականի ձայն է պետք ընտրվելու համար, Փաշինյանը նշեց, որ եթե կա այդ նախատրամադրվածությունը՝ չխոչընդոտել քվեարկությանը, նրանք (ՀՀԿ-ն- խմբ.) կքննարկեն և կկայացնեն այնպիսի որոշում, որը խոչընդոտ չի լինի ընտրությանը. «Ապրիլի 29-ին կամ 30-ին կկազմակերպվի ընդլայնված հանդիպում ՀՀԿ խմբակցության հետ»,-տեղեկացրեց Փաշինյանը:

Հարցին՝ «ժողովրդի թեկնածուն» Նիկոլ Փաշինյա՞նն է, Փաշինյանը դրական պատասխան տվեց:  

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին