▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանի  «ախպերը» թալանում է գնորդներին

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․ 

Նիկոլ Փաշինյանի  «ախպերը» թալանում է գնորդներին

«Երեւան Սիթի» սուպերմարկետներում Բաղրամյանի ալրաղացի արտադրության, թղթե փաթեթավորմամբ մեկ կիլոգրամ ալյուրի գինը 250դրամ է, սուպերմարկետում թխվող լավաշի կիլոգրամի գինը՝ 599 դրամ։

Եթե ալյուրը մեծ քանակով են գնում, բնականաբար, գինն ավելի էժան է լինում։

Թիթիզություն է լավաշի գինը 599 դրամ դնելը, երբ հանրախանութի դրամարկղի մոտ հաշիվը ի վնաս գնորդի մինչև 10 դրամ կլորացվում է։

Սուպերմարկետների ցանցի սեփականատեր Սամվել Ալեքսանյանն օգտվելով ալյուրի ներկրման, մանրածախ առևտրում իր գերակշիռ դիրքից՝ թանկ լավաշով փաստացի թալանում է գնորդներին։

Հիշում ենք, որ նա մինչև 2018-ի իշխանափոխությունն ասում էր՝ «Նիկոլը մեր ախպերն ա»։

Ինչո՞ւ պետությունը միջոցներ չի ձեռնարկում կատարվող թալանի դեմ։

Կարող եմ ենթադրել , որ դրա պատճառը Սամվել Ալեքսանյանի ընտանիքի կողմից հարյուրավոր միլիոն դրամների մուծումներն են Աննա Հակոբյանի հիմնադրամին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին