Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը երեկ երեկոյան վարչապետի արած գրառմանն ի պատասխան՝ ակնկալում է լրագրողական կազմակերպությունների, խոսքի և մամուլի ազատության հարցերով զբաղվող կառույցների և առանձին իրավապաշտպանների գնահատականը։
«Երեկ երեկոյան վարչապետի արած գրառման ի պատասխան ակնկալում եմ լրագրողական կազմակերպությունների, խոսքի և մամուլի ազատության հարցերով զբաղվող կառույցների և առանձին իրավապաշտպանների գնահատականը։
Հետաքրքիր կլինի լսել նաև ԱՄՆ և ԵՄ դեսպանների կարծիքը։Կանխավ շնորհակալ եմ», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմեն Աշոտյանը։