Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ ժամը 19.00-ին հանրահավաք է կայանալու Բաղրամյան պողոտայում՝ հենց փշալարերի մոտ։ Նշենք, որ ոստիկանությունը շարունակում է ուժեր կենտրոնացնել Բաղրամյան պողոտայում. պողոտա է բերվել նաեւ ջրցան մեքենա: Այստեղ է ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը: Բաղրամյան պողոտա են եկել նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը և «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, որոնց Նիկոլ Փաշինյանը ապրիլի 13-ին Ազատության հրապարակից կոչ էր արել միանալ իրեն։
Տեսանյութը՝ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից
Կարդացեք նաև՝ Միջադեպ ոստիկանների և ցուցարարների միջև. ոստիկանները քաշքշեցին Նիկոլ Փաշինյանին