Ընդդեմ թանկացումների երթի ավարտից հետո, երբ եզրափակիչ խոսքով հանդես է եկել ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու ցանկացել է մոտենալ իր անձնական մեքենային, նկատել է, որ մեքենան կայանած տեղում չէ:
Տարածքում գտնվող ոստիկանները հայտնել են, որ Նիկոլ Փաշինյանի մեքենան տեղափոխել են ՃՈ հրապարակ, քանի որ, ըստ նրանց, պատգամավորի մեքենան կայանած է եղել անթույլատրելի վայրում: Փաշինյանի վարորդն էլ հայտնել է, որ մեքենան կանգնեցրել է Աբովյան փողոցում, Շառլ Ազնավուրի հրապարակի հարակից տարածքում՝ ավտոկանայատեղիի հսկիչի խորհրդով:
Կարդացեք նաև՝ Մեր արտագաղթի տեմպերով ամեն ինչ «կատաստրոֆայի» կվերածվի...Արամ Սարգսյան