▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանի նախաձեռնության սցենարերը

Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունից ի սկզբանե «լավ հոտ» չէր գալիս։
Այն կարող էր զարգանալ երկու հնարավոր սցենարներով, որոնցից յուրաքանչյուրն էլ ընդունելի էր միայն ու միայն իշխանությունների համար։
1․ Նիկոլը կարողանում էր հավաքել 44 ձայն Ազգային Ժողովը սկսում էր քննարկել Նախագահի պաշտոնանկության հարցը, որը հետո արդեն ԱԺ պատգամավորների ձայների մեծամասնությամբ գնում էր ՍԴ։
Այս սցենարի լավը այն էր, որ այդ դեպքում ԱԺ արտահերթ ընտրություններ չէին կարող լինել, քանի որ Նախագահը չէր կարող ցրել ԱԺ-ն։ Այն համատեքստում, որ ոչ իշխանական ուժերը պահանջում էին ԱԺ արտահերթ ընտրություններ դա իշխանությունների համար ամենալավ սցենարը կլիներ։
2․ Փաշինյանը՝ ինչպես և շատերն էին սպասում, չկարողացավ հավաքել 44 ստորագրություն և «նախաձեռնությունը» հօդս ցնդեց։ Սա ևս ընդունելի էր իշխանությունների համար, բայց սա ոչ թե ինչպես Վահրամ Բաղդասարյանն էր ասում․ «ընդդիմադիր դաշտի ստուգում» էր, այլ՝ հետագայում ոչ իշխանական ուժերին փնովելու համար պլատֆորմի կառուցում։

Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը «լավ մշակած» ներկայացում էր, որը ցանակացած զարգացման դեպքում ձեռնտու էր իշխանություններին և պետք է գործեր ոչ իշխանական ուժերի դեմ։

 

Մարտա Ամիրբեկյան


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին