▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլ Փաշինյանի նպատակը Ղարաբաղը շուտ տալն է»

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը.

«Նիկոլ Փաշինյանի նպատակը Ղարաբաղը շուտ տալն է, սահմանները Թուրքիայի հետ բացելը, որ Հայաստանը դարձնի թուրքական հոսթել կամ թուրքական տուրիզմի ու առևտրի համար քարվանսարա:

Հեղափոխությունը կատարվել է, որ Հայաստանը լինի ոչ ինքնիշխան, թուրքական ֆուր մեքենաների համար проходной двор, Արցախը դառնա թուրքական:

Հեղափոխությունը կազմակերպված դավադրություն էր Հայաստանի դեմ: Այս իշխանությունների դիագնոզն ընդդիմությունն արդեն տվել է, հիմա ընդդիմությունը պետք է առաջարկի փաթեթավորված այլընտրանք՝ պատասխանատվություն, լուծումներ՝ տնտեսության, արտաքին ու ներքին քաղաքականության, անվտանգության ասպարեզներում, կոնկրետ դեմքերով ու այդ ծրագիրը կատարող պրոֆեսիոնալներով պետք է ներկայանա, որոնք էլ պետք է իրականացնեն այդ ծրագիրը»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին