Այսօր ԿԳՆ հայտարարություն էր տարածել՝ հորդորելով զերծ մնալ զանգվածային միջոցառումներին դեռահասներին մասնակից դարձնելու փորձերից:
Սրան ի պատասխան՝ «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ քաղաքացիներն ազատ են մասնակցել այն միջոցառումներին, որին հարկ են համարում մասնակցել:
«Ուզում եմ հիշեցնել, որ ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի նախընտրական հավաքներին երեխաներին զանգվածաբար, ստիպողաբար հանում էին դպրոցներից, փուչիկներով տանում էին հավաքների: ԿԳՆ-ն ոչ մի բարոյական իրավունք չունի նման կոչով որևէ մեկին դիմել, որովհետև նախ նման կոչով ինքն իրեն պետք է դիմի, որից հետո պետք է մտածել՝ ինքն իրավունք ունի՞ այսպիսի կոչով հանդես գալ»,- ասաց Փաշինյանը՝ ապա ընդգծեց, որ ինքը դատապարտում է այն դեպքերը, երբ մանկահասակ երեխաներին ներքաշում են ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի քարոզարշավի մեջ:
Կարդացեք նաև` Երեկվանը հնդկական կինո էր. Նիկոլ Փաշինյան
Առաքել Մովսիսյան, ես պատրաստվում եմ քո գլուխը թրաշել. Նիկոլ Փաշինյան
«Իյա, իրո՞ք». Նիկոլ Փաշինյանի պատասխանը Սերժ Սարգսյանին
Ուղիղ միացումը` Ազատություն ռադիոկայանի