▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանի համար ձեռնաշղթաներ են բերել

Մեդիափորձագետ Հայկ Դերզյանի ակցիան` ի պաշտպանություն լրագրողների:

/filemanager/uploads/Mane_Nikol.jpg

«Մանե Գևորգյան, սա քեզ։ Ապագայում սա պետք է գալու շեֆիդ, իսկ մինչ այդ կկրես դու, որպեսզի լրագրողների հանդեպ ավելի զուսպ պահես քեզ»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ երեկ  ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հաղթանակի օրվա առթիվ այցելել էր Եռաբլուր պանթեոն: Զոհվածների շիրիմներին մոտենալիս լրագրողներից մեկը հեռվից հարց է ուղղել, թե ինչ խղճով է Փաշինյանը Եռաբլուր գալիս, այստեղ գալիս ինչ զգացողություն է ունենում:Փաշինյանի թիկնազորը, սակայն, սակայն խոչընդոտում էր լրագրողի գործունեությանը. թիկնազորի անդամները թույլ չէին տալիս նրան մոտենալ վարչապետի պաշտոնակատարին. «Ինձ հանգիստ թողեք»,- ասաց լրագրողը, իսկ վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանն էլ ասաց. «Անի ջան, կարո՞ղ է իրա հետ զրուցենք մի հատ»:

Կարդացեք նաև՝ «Մանե Գևորգյանին հորդորում եմ երբեք ձեռքերը չերկարացնել»

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին