Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը հայտարարեց, թե վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը սկսել է նախընտրական քարոզարշավը՝ Գեղարքունիքի մարզ այցելելով եւ այնտեղ ելույթներ ունենալով եւ խախտում է Ընտրական օրենսգիրքը։
Նա նաև զարմացավ, որ Նիկոլ Փաշինյանն աշխատանքից դեռևս չի ազատել նաև ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին և կարծիք հայտնեց, որ եթե նա նկարիչ էր, ուրեմն Նիկոլ Փաշինյանին էլ է պետք, որ այս անգամ նկարի։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: