▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ Լավրովը պիտի համակերպվի. Հայաստանում եղանակներ են փոխվել. Մարուքյան

«Պատերազմը միշտ կարող է սադրել իշխանությունը: Կարծիք կա, որ՝ եթե չսադրեինք, չէին հարձակվելու մեզ վրա… Միգուցե չհարձակվեին: Վարչապետն էդ գծի մեջ ա. ասում ա՝ հա՛, լավ, ասենք թե, Ալիևի հետ իրար չվիրավորեինք, մեկ ա՝ հարձակվելու էին»,- այս մասին ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց դերասան, քաղաքական սատիրիկ Սերգեյ Դանիելյանի հետ հարցազրույցի ժամանակ:

Դանիելյանի հարցին՝  հարցին, թե արդյոք սուվերեն պետություն ենք, ԼՀԿ ղեկավարն ասաց. «Սուվերեն ենք այնքանով, որքանով… Այնքանով էինք սուվերեն, որ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ Լավրովը պիտի համակերպվի. Հայաստանում եղանակներ են փոխվել… Այդքան սուվերեն էինք, բայց ոչ հիմա»,- նկատեց նա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին